Իսրայելական բանակը վերացրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներքին անվտանգության ծառայության ղեկավարին. Նեթանյահու

16:46 • 24.11.26

Իսրայելական բանակը վերացրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներքին անվտանգության ծառայության ղեկավար Նաիմ Աբու Նահալին։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Իսրայելի պաշտպանության բանակը լիկվիդացրել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավար Նաիմ Աբու Նահալին», - գրել է նա X-ում։

Նեթանյահուն նշել է, որ լիկվիդացվածի նախորդը գերեվարվել էր ՑԱԽԱԼ-ի կողմից երեք ամիս առաջ իրականացված համարձակ գործողության ընթացքում։

Ավելի վաղ բանակային մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ բանակը Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության հետ համատեղ հարձակում է իրականացրել ՀԱՄԱՍ շարժման «բարձրաստիճան» արմատականի վրա։