Մոտ ապագայում մենք կբախվենք միջազգային ճնշման, որի նպատակն է լինելու ստիպել մեզ համակերպվել միջուկային զենք ունեցող Իրանի հետ․ Նեթանյահու

21:24 • 10.11.26

Իրանի սպառնալիքը վերջնականապես վերացնելու միակ ճանապարհը այաթոլլաների վարչակարգի տապալումն է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ առաջիկայում Իսրայելը կբախվի միջազգային ճնշման՝ միջուկային զենք ունեցող Իրանի հետ հաշտվելու նպատակով։

«Մոտ ապագայում մենք կբախվենք միջազգային ճնշման, որի նպատակն է լինելու ստիպել մեզ համակերպվել միջուկային Իրանի հետ»,-նշել է Նեթանյահուն։