Ակնհայտ է, որ մենք պարտվել ենք այս ընտրություններում. Վուչիչ
Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր կոալիցիան պարտվել է խորհրդարանական ընտրություններում:
«Ակնհայտ է, որ մենք պարտվել ենք այս ընտրություններում, մեզ հաղթել է «Ուսանողական շարժում» կուսակցությունը: Նրանք կունենան 135-140 մանդատ, մենք՝ մոտ 105, ուրիշ ոչ ոք չի անցել Սկուպշչինա»,- ասել է նա իր շարժման կենտրոնակայանում:
Նա ընդունել է պարտությունը՝ ընդգծելով, որ խոչընդոտներ չի ստեղծի մրցակիցների համար: Ընդ որում, նախկին նախագահը հայտարարել է, որ ընդդիմության հաղթանակի հետևում կանգնած են ԱՄՆ-ի և ԵՄ երկրների ուժերը:
Վուչիչը նաև չի բացառել, որ մարտ-ապրիլ ամիսներին Սերբիայի նոր իշխանությունները պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի դեմ:
«Նրանք կանեն այն ամենը, ինչ մենք չէինք ցանկանում»,- հայտարարել է նա:














