Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ
Անցած ամռանը Անգլիայում անոմալ շոգի մի քանի ալիքների հետ կապված բարդությունների պատճառով մահացել է ավելի քան 5,200 մարդ։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության առողջապահության անվտանգության գործակալության (UK Health Security Agency, UKHSA) զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մայիսի վերջից մինչև օգոստոսի կեսերը UKHSA-ն արձանագրել է անոմալ շոգի յոթ առանձին դրվագ, նման ծայրահեղ եղանակային պայմանների զոհ է դարձել 5,258 մարդ, նշում են փորձագետները։ Նրանց տեղեկություններով՝ սա տարերքի նման հարվածի հետևանքով մահացության ամենաբարձր մակարդակն է 2016 թվականից ի վեր վիճակագրության վարման ողջ ընթացքում։
Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2026 թվականի ամառը դարձել է տարածաշրջանում ամենաշոգը՝ 1884 թվականին կանոնավոր դիտարկումների մեկնարկից ի վեր։ Օգոստոսի կեսերին Անգլիայի հարավ-արևմտյան Գլոսթերշիր կոմսությունում ջերմաչափի սյունը բարձրացել է մինչև 38,2 աստիճան Ցելսիուսի նշագիծը՝ Անգլիայում գրանցված առավելագույն ցուցանիշը։
Ընդ որում, այս տարվա հուլիսը դարձել է անգլիական պատմության մեջ ամենաչոր նման ամիսը. տեղացել է ընդամենը 7 մմ տեղումներ՝ բազմամյա միջին ցուցանիշների 10%-ը։










