Հորմուզի նեղուցում մեկ օրում шկանների վրա չորս լցանավ է պшյթել

17:06 • 24.11.26

Իրանի կողմից չթույլատրված երթուղով Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ընթացող լցանավը նոյեմբերի 24-ի լուսաբացին պայթել է ծովային ականի վրա, մեկ օրվա ընթացքում նման նավերի թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր լուսաբացին խախտում թույլ տված մեկ լցանավ, որը Հորմուզի նեղուցում ընթանում էր կեղծ և չթույլատրված երթուղով, պայթել է ծովային ականի վրա, դրա վրա տեղի են ունեցել պայթյուն և ուժեղ հրդեհ», - ասվում է հայտարարության մեջ։

Նոյեմբերի 23-ի երեկոյան ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտնել էին, որ ԱՄՆ ԶՈւ քողի ներքո նեղուցով անցնող երեք լցանավ պայթել են ականների վրա և հրդեհվել։ ԻՀՊԿ-ի տվյալներով՝ երեքշաբթի տեղի ունեցած պայթյունից հետո խախտում թույլ տված երկու այլ լցանավեր Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկման կենտրոնի ռադիոնախազգուշացումից հետո վերադարձել են Պարսից ծոց։