Նոր Սահմանադրությունը, 4-րդ հանրապետությունը պետության ապամոնտաժում է, ՀՀ մաhվան վկայականը. Գոհար Մելոյան (տեսանյութ)

20:31 • 24.11.26

Նոր Սահմանադրությունը, 4-րդ հանրապետությունը պետության ապամոնտաժում է, ՀՀ մաhվան վկայականը։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանա ասել է սահմանադրագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Նոր Սահմանադրության նախաբանով իշխանությունները մեկնարկում են 4-րդ հանրապետություն, ապամոնտաժում են հանրապետությունը։ Այսինքն, այս փաստաթղթով այլևս ՀՀ գոյություն չի՞ ունենալու։

Քանի որ մեր հանրապետությունը համարակալված չէ, մենք ունենք անկախ պետական միավոր, պետականություն, որը ձեռք է բերվել մեր հիմնադիր նախահայրերի կուռ կամքով, արյամբ և մեր ժողովրդի միասնական կամքով։ Սա կասկածի ենթակա չէ։ Նոր Սահմանադրությամբ ՔՊ-ն ընդհանուր համակարգը հարմարեցնում է իր վերարտադրության համար։ Անկախության հռչակագրին հղման ու գործող Սահմանադրության վերացմամբ հիմք են ստեղծում հակառակորդի կողմից ՀՀ գոյության հարց դնելու»,- նշել է Մելոյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․