Փաշինյանի այցերը ՌԴ կապ ունեն Պուտին-Թրամփ-Ծինփին հանդիպման հետ, հնարավոր նոր աշխարհակարգում Մոսկվայի դերը կբարձրանա․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)

20:31 • 18.11.26

Փաշինյանի այցերը ՌԴ կապ ունեն Պուտին-Թրամփ-Ծինփին հանդիպման հետ, հնարավոր նոր աշխարհակարգում Մոսկվայի դերը կբարձրանա։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Փաշինյանը փորձում է համահունչ լինել հնարավոր համաշխարհային նոր կոնֆիգուրացիային, որտեղ բարձրանում է Ռուսաստանի դերը։ Հայաստանը պետք է զերծ մնար արտաքին դաշտում գնդակի նման այս ու այն կողմ թռչկոտելու տրամաբանությունից։

ԵՄ և ԱՄՆ բոնուսները Փաշինյանին՝  Հայաստանի՝ Ադրբեջանի հանդեպ քաղաքականության բոնուսներն են։ Եթե չլինի Ադրբեջանի հանդեպ այդ քաղաքականությունը, արդեն փլուզվում են կարկանդակային հարաբերությունները ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ, երբ խոսում են ներդրումների, չիպերի վաճառքի մասին։

Շատ պարզ ասվեց, որ այդ ամենը տեղի է ունեցել, որպեսզի Երևանը ճանապարհ տա՝ Թրամփի ուղին, Ադրբեջանին ճանապարհ տա՝ Նախիջևանի հետ կապվելու համար։ Ադրբեջանին առարկելը կարող է հղի լինել քաղաքական հետևանքներով ու Փաշինյանը կարող է զրկվել իշխանությունից»,- նշել է Բադալյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․