«Ռեալը» Չեմպիոնների լիգայում նոր ռեկորդ է սահմանել

23:27 • 25.11.26

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայում նոր ռեկորդ է սահմանել՝ սեփական հարկի տակ գոլ խփելով անընդմեջ 46 հանդիպումներում։

Պատմական շարքը սկսվել է 2019 թվականի մարտի 5-ին, երբ մադրիդյան ակումբը «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում 2։1 հաշվով հաղթել էր «Այաքսին»։

2026 թվականի նոյեմբերի 24-ին Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը 5։1 հաշվով հաղթել է ՊՍՎ-ին՝ գերազանցելով «Յուվենտուսի» նախկին ռեկորդը։ Թուրինյան ակումբը 1973-2000 թվականներին Չեմպիոնների գավաթի և Չեմպիոնների լիգայի շրջանակում սեփական հարկի տակ գոլ էր խփել անընդմեջ 45 խաղում։

Չեմպիոնների լիգայում սեփական հարկի տակ գոլ խփելու ամենաերկար շարքերը.

46 հանդիպում — «Ռեալ Մադրիդ» (2019-2026)

45 հանդիպում — «Յուվենտուս» (1973-2000)

44 հանդիպում — «Ռեալ Մադրիդ» (2011-2018)

30 հանդիպում — «Այաքս» (1966-1982)

29 հանդիպում — «Բավարիա» (1969-1986)

29 հանդիպում — «Ռեալ Մադրիդ» (1978-1995)

28 հանդիպում — «Մանչեսթեր Սիթի» (2016-2021)

27 հանդիպում — «Չելսի» (2011-2018)

Աղբյուրը`ArmSport.am