ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը

23:07 • 25.11.26

ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշման համաձայն՝ ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը՝ որպես 90 միլիարդ եվրոյի վարկի մաս։

«Ուկրաինային կտրամադրվի մինչև 45 միլիարդ եվրոյի օգնություն՝ 2027 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար», - նշվում է փաստաթղթում։