Ո՞նց կարող եմ ես «ռուսական սոուսով» հանդես գալ․ պետք է երբեք հետ չգնանք Ռուսաստանից կախվածության․ Արմեն Գրիգորյան
Ո՞նց կարող եմ ես «ռուսական սոուսով» հանդես գալ, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով ընդդիմության հայտարարությունների մասին:
«Իմ և իրենց թեզերի ֆունդամենտալ տարբերությունն այն է, որ իրենք ուզում են Հայաստանը հետ բերել Ռուսաստանի դաշտ, իսկ ես ասում եմ՝ ոչ, մենք պետք է երբեք հետ չգնանք Ռուսաստանից կախվածության, մենք պետք է դիվերսիֆիկացնենք և Ռուսաստանից մեր կախվածությունը քչացնենք»,-նշել է նա։














