Կիևում այսօր երեկոյան ժամանակավորապես դադարեցվել է տրամվայների և տրոլեյբուսների երթևեկությունը՝ երկրի էլեկտրացանցում ստեղծված իրավիճակի պատճառով

21:34 • 03.11.26

Կիևում այսօր երեկոյան ժամանակավորապես դադարեցվել է տրամվայների և տրոլեյբուսների երթևեկությունը՝ երկրի էլեկտրացանցում ստեղծված կրիտիկական իրավիճակի պատճառով, հայտնում են քաղաքապետրանից։

«Նոյեմբերի 3-ի երեկոյան Կիևում տրամվայի և տրոլեյբուսների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի. որոշ երթուղիներ կսպասարկվեն ավտոբուսներով», - ասվում է հայտարարության մեջ։12321:59

Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլեկտրամատակարարման իրավիճակը բնութագրել է որպես ծայրահեղ կրիտիկական։ Նա հայտարարել է, որ Կիևի տարածաշրջանային էներգետիկ կենտրոնի օբյեկտները վնասվել են։