Մենք պետք է մեծացնենք մեր աջակցությունը Ուկրաինային, այլ ոչ թե նվազեցնենք․ Ռյուտե

22:50 • 23.11.26

Մենք պետք է արձագանքենք Եվրոպայում տեղի ունեցող յուրաքանչյուր միջադեպին՝ մեծացնելով մեր աջակցությունը Ուկրաինային, այլ ոչ թե նվազեցնելով այն։ Սա լավագույն պատասխանն է, որ մենք կարող ենք տալ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Ներկայումս Ուկրաինան ամեն ամիս սպանում կամ լուրջ վիրավորում է մինչև 50,000 ռուս զինծառայողի, հիմնականում տղամարդկանց։ Համեմատության համար, Միացյալ Նահանգները կորցրել է 56,000 մարդ Վիետնամի պատերազմի 14 տարիների ընթացքում»,-նշել է նա։