Ռուսաստանից նախազգուշացում ենք ստացել, որ եթե ՆԱՏՕ-ն փորձի Կալինինգրադի մարզի օդային կամ ծովային շրջափակnւմ սահմանել, Ռուսաստանը կօգտագործի իր ողջ զինանnցը․ Ռյուտե

18:54 • 30.09.26

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանից նախազգուշացում է ստացել, որ եթե ՆԱՏՕ-ն փորձի Կալինինգրադի մարզի օդային կամ ծովային շրջափակում սահմանել, Ռուսաստանը կօգտագործի իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը։

Նա նշել է, որ Ռուսաստանի գործերը Ուկրաինայում լավ չեն։

«Երբ խոսքը վերաբերում է առաջնագծին, նայեք Դոնեցկին, Սլավյանսկին, Կրամատորսկին՝ այս կարևոր քաղաքներին, ուկրաինացիները հիմա շատ ավելի լավ վիճակում են, քան ընդամենը կես տարի կամ մեկ տարի առաջ։

Նայեք, թե ինչ են նրանք անում՝ հարվածելով Ռուսաստանի խորքը և ոչնչացնելով Ռուսաստանի որոշ կարևոր լոգիստիկ համակարգեր, երբ խոսքը վերաբերում է էներգետիկ ենթակառուցվածքներին, երբ խոսքը վերաբերում է նրանց պահեստային համակարգերին և այլն։

Այսպիսով, Ուկրաինան լավ է գործում, բայց բացարձակապես ճիշտ է, որ խնդիր կա խոշոր քաղաքների և էներգետիկ ենթակառուցվածքների ու լոգիստիկայի հետ կապված, որոնք սպառնալիքի տակ են»,-նշել է նա։