Վաշինգտոնը աշխատում է ուկրաինական կարգավորման նոր առաջարկների վրա․ Մելանյա Թրամփ

22:57 • 23.11.26

Վաշինգտոնը աշխատում է ուկրաինական կարգավորման նոր առաջարկների վրա, հայտարարել է Մելանյա Թրամփը։

«Մենք աշխատում ենք դրա վրա»,-նշել է ԱՄՆ առաջին տիկինը, երբ նրան հարցրել են, թե արդյոք առաջընթաց է գրանցվել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մարդասիրական առաքելությունների հաջողությունից հետո ինքը աջակցում է Ուկրաինայում հրադադարի հասնելու ավելի լայնածավալ ջանքերին։