Մելանյա Թրամփն իր ներդրումն է ունեցել Ալյոշկի քաղաքում մարդասիրական առաքելության կազմակերպման գործում․ ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատար

23:31 • 30.10.26

Հումանիտար առաքելությունն ավարտվում է Ալյոշկիում։ Բնակիչներն արդեն Արմյանսկում են, հայտարարել է ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատար Լանտրատովան։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն իր ներդրումն է ունեցել Ալյոշկի քաղաքում մարդասիրական առաքելության կազմակերպման գործում, ինչի շնորհիվ հաջողվել է փրկել բնակավայրի խաղաղ բնակիչների կյանքերը։