ՌԴ-ն զանգվածային hրթիռային hարված է հասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ
Նոյեմբերի 20-ին ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Կիևին։ Քաղաքային իշխանությունների վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 3 մարդ, մոտ 15-ը ստացել են վնասվածքներ։ Տուժածներից յոթը հոսպիտալացվել են։
Հարվածների հետևանքով վնասվել են Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջ՝ Պոդոլսկո-Վոսկրեսենսկին, Դարնիցկին և Հարավայինը։ Որոշ կամուրջներով տրանսպորտի երթևեկությունը սահմանափակված է։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ, նախնական տվյալներով, երեք զոհվածները եղել են «Կիևվոդոկանալ» կոմունալ ձեռնարկության աշխատակիցներ։ Վնասվել է մայրաքաղաքի կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտ։
Օբոլոնի շրջանում հրթիռների բեկորները հրդեհ են առաջացրել եռահարկ շենքում։ Պոդոլսկի շրջանում այրվել է ոչ բնակելի շենք, Գոլոսեևսկի շրջանում արձանագրվել է հարված ենթակառուցվածքային օբյեկտի տարածքին։ Մայրաքաղաքի մի քանի շրջանում առաջացել են հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումներ։
Խարկովում հիվանդանոցին անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով տուժել է 4 մարդ, Դնեպրոպետրովսկի մարզում բնակելի տներին հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 5-ը, Զապորոժիեում՝ 1 մարդ։














