Մեսսին և Պելեն՝ ցանկից դուրս. The Guardian-ը ներկայացրել է 1-ից 50 խորհրդանշական համարների լեգենդներին
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ներկայացրել է յուրահատուկ ֆուտբոլային նախագիծ՝ առանձնացնելով 1-ից 50 խաղային համարների հետ պատմության ընթացքում ամենաշատ ասոցացվող ֆուտբոլիստներին։ Ցանկում տեղ են գտել տարբեր սերունդների լեգենդներ, սակայն մի շարք ընտրություններ արդեն բուռն քննարկումների տեղիք են տվել։
Հեղինակներն ընդգծել են, որ սա սուբյեկտիվ ընտրություն է, որը նպատակ չունի որոշելու բոլոր ժամանակների լավագույն խաղացողներին։ Չափանիշները ներառել են ոչ միայն տիտղոսները, այլև այն, թե որքան երկար է ֆուտբոլիստը կրել տվյալ համարը, ինչ պատմություն է կանգնած ընտրության հետևում և որքանով է այն դարձել նրա ինքնության մասը։
Ամենամեծ աղմուկը բարձրացրել է 10-րդ համարի ընտրությունը։ The Guardian-ը նախապատվությունը տվել է Դիեգո Մարադոնային՝ շրջանցելով Լիոնել Մեսսիին, Պելեին և Ֆերենց Պուշկաշին։ Պարբերականի գնահատմամբ՝ Մարադոնայի համար «տասնյակը» պարզապես թիվ չէր մարզաշապիկին, այլ արգենտինական մշակույթի ու նրա ֆուտբոլային էության անբաժանելի մասը։ Այսպիսով, կարիերայի ընթացքում 10, 19, 30, 18 և 15 համարներով հանդես եկած Մեսին դուրս է մնացել հիմնական ցանկից։
Առաջին համարը վստահվել է ԽՍՀՄ լեգենդար դարպասապահ Լև Յաշինին՝ որպես «Ոսկե գնդակը» նվաճած միակ դարպասապահի։ Յոթերորդ համարի բացարձակ խորհրդանիշ է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն, որը 2003 թվականին Ալեքս Ֆերգյուսոնից ստանալով «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար համարը՝ CR7-ը վերածեց համաշխարհային բրենդի։ Իններորդ համարը բաժին է հասել բրազիլացի Ռոնալդոյին, 14-ը՝ Յոհան Կրոյֆին, 22-ը՝ Կակային, իսկ 23-ը՝ Դևիդ Բեքհեմին։
20-րդ համարը վերագրվել է Դիոգու Ժոտային․ «Լիվերպուլը» ֆուտբոլիստի մահից հետո հավերժ շրջանառությունից հանել է այդ համարը՝ ի հիշատակ պորտուգալացու։
35-րդ համարը բաժին է հասել ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևին, որն այս համարով խաղում է արդեն 23 տարի՝ 2003-ից ի վեր։
45-րդ համարում նշվել է Մարիո Բալոտելին, որն այն ընտրել էր, քանի որ 4-ի և 5-ի գումարը իր հաջողակ 9 թիվն է։
47-րդ համարը տրվել է Ֆիլ Ֆոդենին (ընտրել է 47 տարեկանում մահացած պապի պատվին), իսկ 49-ը՝ Մայլզ Լյուիս-Սքելիին (որպես հղում «Արսենալի» 49 անպարտելի խաղերի պատմական շարքին)։
The Guardian-ի ամբողջական ցանկը (1–50)
- Լև Յաշին (ԽՍՀՄ)
- Կաֆու (Բրազիլիա)
- Պաոլո Մալդինի (Իտալիա)
- Խավիեր Ձանետի (Արգենտինա)
- Ֆրանց Բեկենբաուեր (Գերմանիա)
- Ֆրանկո Բարեզի (Իտալիա)
- Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)
- Մարսել Դեսայի (Ֆրանսիա)
- Ռոնալդո (Բրազիլիա)
- Դիեգո Մարադոնա (Արգենտինա)
- Ռայան Գիգզ (Ուելս)
- Մարկո վան Բաստեն (Նիդեռլանդներ)
- Գերդ Մյուլեր (Գերմանիա)
- Յոհան Կրոյֆ (Նիդեռլանդներ)
- Ֆալկաո (Բրազիլիա)
- Ռոդրի (Իսպանիա)
- Կևին դե Բրույնե (Բելգիա)
- Իվան Սամորանո (Չիլի)
- Փոլ Գասկոյն (Անգլիա)
- Դիոգու Ժոտա (Պորտուգալիա)
- Անդրեա Պիրլո (Իտալիա)
- Կակա (Բրազիլիա)
- Դևիդ Բեքհեմ (Անգլիա)
- Լորենցո Ինսինյե (Իտալիա)
- Ջանֆրանկո Ձոլա (Իտալիա)
- Ջոն Թերի (Անգլիա)
- Ֆաբիո Կուալիարելա (Իտալիա)
- Կոլո Տուրե (Կոտ դ’Իվուար)
- Կայ Հավերց (Գերմանիա)
- Յեսպեր Գրոնկյեր (Դանիա)
- Բաստիան Շվայնշտայգեր (Գերմանիա)
- Կառլոս Տևես (Արգենտինա)
- Պետր Չեխ (Չեխիա)
- Գրանիտ Ջակա (Շվեյցարիա)
- Իգոր Ակինֆեև (Ռուսաստան)
- Մատեո Դարմիան (Իտալիա)
- Միկի վան դե Վեն (Նիդեռլանդներ)
- Դիլան Թոմբայդս (Ավստրալիա)
- Բրունու Գիմարայնշ (Բրազիլիա)
- Բեսիան Իդրիզայ (Ավստրիա)
- Դեկլան Ռայս (Անգլիա)
- Յայա Տուրե (Կոտ դ’Իվուար)
- Մատեուշ Կլիխ (Լեհաստան)
- Իվան Պերիշիչ (Խորվաթիա)
- Մարիո Բալոտելի (Իտալիա)
- Սալվատորե Սիրիգու (Իտալիա)
- Ֆիլ Ֆոդեն (Անգլիա)
- Քերթիս Ջոնս (Անգլիա)
- Մայլզ Լյուիս-Սքելի (Անգլիա)
- Լազար Մարկովիչ (Սերբիա)










