Եթե գազը 10 տոկոսով թանկացավ, բերելու է 0,6 տոկոս գնաճ. ԿԲ նախագահ
Գազի գինը, բացի նրանից, որ կարևոր նշանակություն ունի ընդհանուր գների կայունության ապահովման գործում, նաև գնագոյացնող գործոն է էներգետիկայի համար, ինչն էլ իր հերթին գնագոյացնող գործոն է այլ արդյունաբերության համար, Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին:
«Մեզ համար չափազանց կարևոր են Ձեր գնահատականները, թե Կառավարության այն քաղաքականությունը, որն առաջիկայում կարող է հանգեցնել գազի գնի բարձրացման, ի՞նչ ռիսկեր է պարունակում և՛ տնտեսության համար, և՛ գների կայունության իմաստով»-հարցրել է Էդգար Ղազարյանը։
Մարտին Գալստյանը նշել է, որ այդ հաշվարկներն արել են, որը ոչ թե սցենար է, այլ սթրես-տեստ:
«Եթե գազը 10%-ով թանկանում է, Ձեր այդ բոլոր նշած գները՝ ներառյալ գազը, էլեկտրաէներգիան, էլեկտրաէներգիայի նպաստումն այն ճյուղերին, որոնք կարող են արտադրանք տալ ու այդ գնի մեջ ինքնարժեքի բարձրացում, դա բերելու է 0,6% գնաճ»-նշել է ԿԲ նախագահը:











