Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական hակամարտությունը. Ուշակով

10:00 • 19.11.26

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը և երկկողմ հարաբերությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Քննարկել ենք եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը և քննարկել ենք մեր երկկողմ հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր։ Դե, բնականաբար, անմիջականորեն շոշափել ենք նաև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը», - նշել է Ուշակովը։