Պուտինն ու Թրամփը կշարունակեն քննարկել ուկրաինական հակամшրտության կարգավորումը ԱԽՏՀ-ի գագաթնաժողովում նախատեսվող երկկողմ հանդիպման ժամանակ․ Ուշակով
Ուիտքոֆը և Քուշներն ակտիվորեն պաշտպանել են Կոնստանտինովկայում հումանիտար առաքելության վերաբերյալ Պուտինի առաջարկը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը։
«Գերիների ամենամասշտաբային փոխանակման պարամետրերն այժմ համաձայնեցվում են։ 2025 թվականից ի վեր իրականացվել է ռազմագերիների 35 փոխանակում։ Պուտինն ու Թրամփը կշարունակեն քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորումը ԱԽՏՀ-ի գագաթնաժողովում նախատեսվող երկկողմ հանդիպման ժամանակ:
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը համառորեն աշխատում է ուկրաինական հակամարտության երկարատև կարգավորման ուղղությամբ:
Եվրոպացիները փորձում են միանալ բանակցություններին, սակայն նրանք պետք է կողմնորոշվեն, թե ինչ են ուզում ՝ պատերազմ, թե խաղաղություն»,-նշել է նա։














