Մենք դեռ սպասում ենք, որ Հայաստանը բացահայտի ավելի քան 200 զանգվածային գերեզմшնի տեղակայման վայրերը. Հաջիև
Մենք դեռ սպասում ենք, որ Հայաստանը բացահայտի ավելի քան 200 զանգվածային գերեզմանի տեղակայման վայրերը: Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Մենք դեռ սպասում ենք, որ Հայաստանը բացահայտի ավելի քան 200 զանգվածային գերեզմանի տեղակայման վայրերը։ Մենք նաև սպասում ենք 2020-2023 թվականներին նախկին շփման գծի երկայնքով՝ ավելի քան 440 կմ երկարությամբ և 2 կմ խորությամբ տեղադրված ականների քարտեզներին։
Այդ ականները շարունակում են սպանել և վիրավորել խաղաղ բնակիչներին և խոչընդոտել «նախկին ներքին տեղահանվածների վերադարձը» (չակերտները Tert.am-ի)։ Սա զուտ հումանիտար հարց է։ Այս տեղեկատվության փոխանցումը կլիներ վստահության ամրապնդման կարևոր քայլ, անցումային արդարադատության տարր և իրական ներդրում մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման գործում։ Ընտանիքներն արժանի են իմանալ իրենց հարազատների ճակատագիրը»,- գրել է Հաջիևը:














