Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան

12:25 • 19.11.26

Նախնական պայմանավորվել ենք, որ դեկտեմբերի 3-ին աշխատանքային այց կունենամ Մոսկվա՝ ՌԴ նախագահի հետ հանդիպում, քննարկում կունենանք:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեք այց է ունենալու Ռուսաստան։ Առաջինը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, հաջորդը՝ դեկտեմբերի 11-12-ին, վերջինը՝ տարվա վերջ։