Պատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ. արքայազն Հարի
Պատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ: Այս մասին The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդ թագավորի որդին՝ արքայազն Հարին:
Հարցազրույցի ժամանակ Հարին պնդել է, որ Ռուսաստանը սպառնալիք է, և վստահեցրել, որ պատրաստ է վերադառնալ զինվորական ծառայության ու անհրաժեշտության դեպքում կռվել Ռուսաստանի դեմ:
Սասեքսի դքսի տիտղոսը կրող արքայազնը կարծիք է հայտնել, որ Արևմուտքի երկրները փաստացի արդեն տասը տարի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ են:
«Այն, որ մեր ուղղությամբ անօդաչուներ, գնդակներ և հրթիռներ չեն թռչում, չի նշանակում, որ մենք չենք պատերազմում», - ասել է նա:
Հարին նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ Ուկրաինային, իր կարծիքով, բավարար աջակցություն չցուցաբերելու համար:
Արքայազն Հարին այժմ մասնավոր անձ է և թագավորական ընտանիքի անունից հանդես չի գալիս: Միաժամանակ, նա մնում է Սասեքսի դուքս և բրիտանական գահի ժառանգների հերթում հինգերորդն է:









