Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները

16:35 • 19.11.26

Ամերիկյան «AECOM» ընկերությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներին է ներկայացրել ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Անդրադարձ է կատարվել երկաթուղային ենթակառուցվածքի, ինչպես նաև էներգետիկ, ճանապարհային և թվային կապուղիների ֆունկցիոնալի նախնական վերլուծություններին։ Քննարկվել և պլանավորվել են նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրության հետագա փուլերի իրականացման հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր։