Ղրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին

16:38 • 19.11.26

Ղրիմի կամուրջը խաղաղ օբյեկտ է, դրանով ռազմական տեխնիկա չեն տեղափոխում, հայտարարել է Պուտինը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով:

Նրա խոսքով՝ կառույցն ամբողջությամբ կվերականգնվի, երկաթուղային հատվածն արդեն բերվել է աշխատանքային վիճակի։

Պուտինը նշել է, որ ռուսական լցանավերի վրա հարձակումներին Ռուսաստանի պատասխանը շատ ավելի ցավոտ է ստացվել։ Նա նաև սպառնացել է ավելի ծանր պատասխան տալ կամրջին հասցված հարվածներին։

Պուտինը նաև նշել է, որ ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկվել է մի շարք ոլորտներում հնարավոր հրադադարի հարցը, սակայն կամրջի վրա հարձակումներից հետո, որոշվել է չպայմանավորվել։