Գեղարքունիքում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավnր

11:00 • 20.11.26

Նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:50-ի սահմաններում «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքից դեպի Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հ39 հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։