Բանակցությունները եղել են անկեղծ և արդյունավետ. Ուիթքոֆը` Ուկրաինայի հարցով Բեռլինում տեղի ունեցած հանդիպման մասին
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը արդյունավետ և անկեղծ է անվանել Բեռլինում կայացած եվրոպական դաշնակիցների հետ «ցանկացողների կոալիցիայի» հանդիպման ժամանակ տեղի ունեցած բանակցությունները: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի մյուս հատուկ բանագնաց Ջարեդ Քուշներն այդ հանդիպումը բովանդակալից և հաջողված էր որակել:
«Այսօր ես և Ջարեդ Քուշները միացանք մեր եվրոպական դաշնակիցներին Բեռլինում «ցանկացողների կոալիցիայի» հանդիպմանը: Բանակցությունները եղել են անկեղծ և արդյունավետ», - գրել է Ուիթքոֆը X սոցցանցում։
Քննարկումները առարկայական բնույթեն կրել, նշել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը։
Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակության Բեռլին այցի նպատակը եվրոպացի գործընկերների հետ անմիջական փոխգործակցությունն էր, կարծիքների փոխանակումն ու հետագա քայլերի քննարկումը: Ինչպես նշել է ԱՄՆ հատուկ բանագնացը, քննարկումները առարկայական բնույթ են կրել։ Նանաև բարձր է գնահատել մոտեցման լրջությունն ու հանդիպման բոլոր մասնակիցների ներգրավվածությունը: Ուիթքոֆը նաև ընդգծել է, որ առջևում դեռ մնում է կարևոր աշխատանք, որը Վաշինգտոնը մտադիր է շարունակել դաշնակիցների հետ սերտ համակարգմամբ ՝ տևական խաղաղության հասնելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 12-ին Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին: Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ եվրոպական երկրները փորձում են միանալ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին, սակայն նրանք պետք է կողմնորոշվեն՝ պատերազմ են ուզում, թե խաղաղություն: Ընդ որում, նա նշել է, որ առայժմ Եվրոպայի բոլոր գործնական գործողությունները վկայում են հենց հակամարտության շարունակման ձգտման մասին:










