Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել

08:24 • 20.11.26

Պակիստանի Գվադար քաղաքի մերձակայքում մարդատար ավտոբուսի և գազատար ավտոցիստեռնի բախման հետևանքով 10 մարդ է մահացել, ևս 27-ը` վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնել է «Samaa» հեռուստաալիքը։

Բախումից հետո երկու փոխադրամիջոցներն էլ բռնկվել են, և ուղևորները ներսում փակված են մնացել։ Ութ մարմին դուրս է բերվել ավտոբուսից, երկուսը՝ գազատար ավտոցիստեռնից։ Մյուսներին հաջողվել է փրկել, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։