«Ռեալ»-ը հայտարարել է կիսապաշտպանի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին

16:59 • 19.11.26

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքում հայտնել է ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։ Կողմերի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2032 թվականի հունիսի 30-ը։

Չուամենին «արքայական» ակումբ է տեղափոխվել 2022 թվականին։ Այս ընթացքում ֆրանսիացի ֆուտբոլիստը մադրիդցիների կազմում անցկացրել է 205 հանդիպում և նվաճել ութ տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը, Աշխարհի ակումբային առաջնության երկու և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի երկու տիտղոս։ Բացի այդ, նա դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։

Հավելենք, որ ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» երկարաձգել էր նաև թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերի պայմանագրի ժամկետը։

Աղբյուրը`ArmSport.am