2027 թ․ հունվարի 1-ից մի շարք ծառայություններ`բացառապես էլեկտրոնային ստորագրության միջոցով. Թորոսյան (տեսանյութ)
2027 թ․ հունվարի 1-ից մի շարք ծառայություններ`բացառապես էլեկտրոնային ստորագրության միջոցով, իր հրապարակած տեսանյութում ասել է Աշխատանքի և սեցիալական բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք մի քանի օր առաջ հայտարարություն տարածեցինք, որ հունվարի մեկից մեր թվային էլեկտրոնային համակարգերից օգտվելու համար անհրաժեշտ է լինելու էլեկտրոնային ստորագրություն, մինչ այս պահը մենք ունենք նաև ալտերնատիվ մուտք գործելու եղանակ էլեկտրոնային փոստով և գաղտնաբառով, սակայն այդ հնարավորությունը փակելու ենք հունվարի 1-ից, որպեսզի մեր համակարգերը ավելի անվտանգ դարձնենք։
Էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար անհրաժեշտ է ունենալ ID քարտ և երկու եղանակով կամ ID քարտի միջոցով կամ բջջային հեռախոսի միջոցով ակտիվացնել այն։
Ես կոչ եմ անում օգտագործել այս ժամանակը ձեռք բերել նույնականացման քարտ, եթե դեռ չունեք, եթե ունեք նույնականացման քարտ, ապա ակտիվացնել ամենահեշտ տարբերակը դա բջջային օպերատորի միջոցով ակտիվացնում էլեկտրոնային ստորագրություն, որպեսզի կարողանանք հունվարի 1-ից հետո, եթե որևէ ծառայությունից ուզում եք օգտվել մեր նախարարության կողմից մատուցվող, դա հնարավոր լինի անել, շնորհակալություն»,- ասել է նա:










