Վստահ եմ՝ Փաշինյանին որպես դև եք պատկերացնում. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

11:33 • 20.11.26

Չխեղաթյուրեք և չասեք, որ ես վարչապետ Փաշինյանին դևի հետ եմ համեմատում, Ազգային ժողովում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նա դիմել է ընդդիմությանը.

«Ձեր կոնտեքստում. ասպետը քայլում է անապատով, տեսնում է՝ աղբյուրի մոտ դևն է կանգնած, կռվում է, մի գլուխն է կտրում, հետո մյուսն է կտրում: Դևը ասում է՝ մի վայրկյան, ի՞նչ է եղել, ասում է՝ ուզում եմ ջուր խմեմ, ասում է՝ խմի։ 

Հիմա այն մարդը ձեզ ասում է՝ համաձայնվեք, մի՛ խոչընդոտեք հանրաքվեին, «ոչ»-ն է հաղթում, ես գնում եմ, «այո»-ն է հաղթում, ես հաջորդ ընտրություններին չեմ մասնակցում: Եկել, ասում ենք՝ Փաշինյա՛ն, հեռացի՛ր:

Սիրելի՛ բարեկամներ, ես չգիտեմ պատճառ, թե դուք ինչո՞ւ դրան չպետք է համաձայնեք, որովհետև եթե ձեր համար մեկ նպատակը Փաշինյանին, վստահ եմ, ձեր մտքերում հենց որպես դև եք իրեն պատկերացնում, հեռացնելն է, ուրեմն դուք ունեք նրան հեռացնելու 100%-անոց հնարավորություն»-նշել է նա: