Բուժման կարիք ունի, առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք․ Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի՝ իրեն հեռացնելու առաջարկի մասին
Բուժման կարիք ունի, առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք։ Այս մասին իր գործով դատական նիստի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան, նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը։
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում Փաշինյանի հռեետորաբանությունն իր և ընդդիմության հասցեին, Կարապետյանն ասաց․ «Բուժման կարիք ունի»։
Այն հարցին, թե արդյոք հավատում է Փաշինյանի առաջարկին՝ իրեն հեռացնելու հետ կապված, Կարապետյանն ընդգծեց․ «Համենայն դեպս, կարիք չունենք, առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք»։











