Նոյեմբերի 21-ին երթևեկության համար ժամանակավոր փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը
14:53 • 20.11.26
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 21-ին՝ ժամը 8:00-ից մինչև 20:00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը։ Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Նշավան բնակավայրով:
Այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից:
Placeholder











