Մեր խորին ցավակցությnւնն ենք հայտնում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած nղբերգական պայթյnւնի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել. ՀՀ ԱԳՄԱՆ

14:57 • 20.11.26

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՄԱՆ-ի՝ X-ում հրապարակված հաղորդագրությունում։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում։

«Այս դժվարին պահին մենք համերաշխ ենք եղբայրական Վրաստանի ժողովրդի հետ»,- ասված է ցավակցական ուղերձում։

Հիշեցնենք, որ Վրաստանում բնակելի շենքում պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել, երկրում Սգո օր է հայտարարվել։