Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի փլեյ-օֆֆի և եզրափակիչ փուլի զույգերը հայտնի են

15:57 • 20.11.26

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի փլեյ-օֆֆի և եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Նոյեմբերին ավարտված խմբային փուլի արդյունքներով ձևավորվել են առաջիկա դիմակայությունների զույգերը։

Փլեյ-օֆֆ հանդիպումներ.

Լիգա A/B

  • Բոսնիա և Հերցեգովինա — Դանիա
  • Հունգարիա — Սերբիա
  • Իռլանդիա — Խորվաթիա
  • Սլովենիա — Ուելս

Լիգա B/C

  • Կիպրոս – Հյուսիսային Մակեդոնիա
  • Էստոնիա – Ռումինիա
  • Ֆարերյան կղզիներ – Վրաստան
  • Բելառուս – Իսրայել

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի խմբային փուլն ավարտվել էր նոյեմբերի 17-ին։ Հայաստանի ազգային հավաքականը հանդես էր գալիս C լիգայի C2 խմբում (Մոնտենեգրոյի, Կիպրոսի և Լատվիայի հետ) և պահպանել է իր տեղը C լիգայում մրցաշարի հաջորդ խաղարկության համար։

Փլեյ-օֆֆի հանդիպումները կկայանան 2027 թվականի մարտի 25–30-ը, իսկ Լիգա A-ի քառորդ եզրափակիչների հաղթողները պայքարը կշարունակեն եզրափակիչ մրցաշարում, որը նախատեսված է հունիսի 9–13-ը։

Նշենք նաև, որ 2028/29 մրցաշրջանից Ազգերի լիգայի ձևաչափը կփոխվի․ մրցաշարը կանցկացվի երեք լիգայով՝ նախկին չորսի փոխարեն։

Աղբյուրը`ArmSport.am