ՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին
Այսօր՝ նոյեմբերի 20-ին մեկնարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի 14-րդ տուրը։ «Վանը» Չարենցավանի քաղաքային մարզադաշտում ընդունել էր գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»։
Հանդիպման հաշիվը 60-րդ րոպեին բացեց հյուրերի խաղացող Սանդրո Լիման, սակայն 71-րդ րոպեին Տիգրան Սարգսյանը վերականգնեց հավասարակշռությունը։
«Արարատ-Արմենիային» հաղթանակ պարգևեց Կարեն Մուրադյանը՝ աչքի ընկնելով խաղի 89-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո երևանյան ակումբը 32 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական, իսկ «Վանը» 11 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։
Հաջորդ՝ 15-րդ տուրում «Վանը» կհյուրընկալվի «Սիսիանին», իսկ «Արարատ-Արմենիան»՝ «Սարդարապատին»։










