Դա աբuուրդ է, կինոթատրոնի «կռիշին» ավտnմատներով պարում էին, թող գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հnւնանյանին էլ հետները տանեին. Փաշինյանը՝ Երևանում կայացած ֆիլմի պրեմիերայի մասին
Դա աբսուրդ է, կինոթատրոնի «կռիշին» ավտոմատներով պարում էին, թող գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին: Այս մասին լրագրողների հետ չեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ անդրադառնաով Մոնթե Մելքոնյանին նվիրված ֆիլմի պրեմիերային:
«Ես տեսա, որ Մոսկվա կինոթատրոնի վրա ավտոմատներով պարում էին, և ավելի աբսուրդ տեսարան ուղղակի դժվար է պատկերացնել: Բայց հասկանում եք, եկեք մի պահ որիշ կողմով նայենք, դեռ Ադրբեջանն ու Թուրքիան մի կողմ, ասենք մի եվրոպական երկիր, Ռումինիան, նայում են ու կենտրոնում, թիվ 1 կինոթատրոնի վրա ավտոմատներով պարում են: Այսինքն, մենք սա չենք տեսնում, հետո էլ զարմանում ենք, թե էս մի բանն ինչու է այնպես, մյուս բանն ինչու է այդպես:
Դա աբսուրդ է, հետո էլ ասում են Հայաստանում բռնատիրություն է, ազատություն չկա, էդ ովքեր են էդ մարդիկ, որ Մոսկվա կինոթատրոնի կռիշի վրա ավտոմատներով պարում են, իրենց ով էր թույլ տվել: Ֆիլմից տեսարան էր, թող գային ավտոմատներով կառավարության շենքում պարեին, գնային Ազգային Ժողովում ավտոմատներով պարեին, Նաիրի հունանյանին էլ հետները տանեին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Երևանում կայացել է «Մոնթե» ֆիլմի պրեմիերան:










