Արևմուտքն այլևս չի կարողանա բոլորին թելադրել, թե ինչպես ապրեն, ում հետ ընկերություն անեն, և ում դեմ պատժшմիջոցներ կիրառեն․ նրանք ստիպված կլինեն բանակցել․ Լավրով

21:04 • 26.11.26

Ակնհայտ է, որ Արևմուտքը ոչ մի տեղ չի գնում, ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ Արևմուտքի դաշնակիցները աշխարհի այլ տարածաշրջաններում։ Սակայն նրանք այլևս չեն կարողանա բոլորին թելադրել, թե ինչպես ապրել, ում հետ ընկերություն անել և ում դեմ պատժամիջոցներ կիրառել։ Նրանք ստիպված կլինեն բանակցել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք համակրում ենք եվրոպացիներին, ովքեր հայտնվել են չափազանց եսասեր և անիրատեսական էլիտաների տիրապետության տակ։ Մենք Հնդկաստանի հետ ունենք հարաբերություններ, որոնք պաշտոնապես կոչվում են հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերություն։

Մենք ունենք ռազմավարական գործընկերություն, հատկապես առաջադեմ ռազմավարական գործընկերություն, Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ համաձայն մեկուկես տարի առաջ ստորագրված պայմանագրի։ Եվ մենք ունենք դաշնակցական պայմանագիր Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական ​​Հանրապետության հետ»,-նշել է նա։