Այս հաղթանակը, որով մենք բոլորս հպարտանում ենք, վերջ դրեց «30-ամյա օկnւպացիային». Թուրքիայի փոխնախագահ
Այս հաղթանակը, որով մենք բոլորս հպարտանում ենք, վերջ դրեց «30-ամյա օկուպացիային» (չակերտները՝ Tert.am-ի): Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, հաղորդում է ԱՊԱ-ն:
«Մենք մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ադրբեջան պետությանը և ժողովրդին։ Այս հաղթանակը, որով մենք բոլորս հպարտանում ենք, վերջ դրեց «30-ամյա օկուպացիային» (չակերտները՝ Tert.am-ի)։ Այսօր Ղարաբաղն Ադրբեջան է։ Ուստի ևս մեկ անգամ շնորհավորում եմ։ Թող Ալլահը լուսավորի մեր նահատակների հոգիները»,- ասել է Յըլմազը:
Ջևդեթ Յըլմազը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները հերթական անգամ ողջ աշխարհին ցույց տվեցին երկու ժողովուրդների և պետությունների միջև եղած մտերմությունը։
Նա վստահություն է հայտնել, որ այդ եղբայրական հարաբերությունները կշարունակվեն նաև COP31-ի շրջանակներում, ինչպես նաև հայտնել է, որ իրեն հայտնի է գագաթնաժողովին նախագահ Իլհամ Ալիևի մասնակցության մասին։











