Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր․ Վարդան Ոսկանյան

23:40 • 09.11.26

Այժմ շատերը չեն հիշում, որ Իրանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի նպատակներից մեկը թե՛ Իսրայելի վարչապետի և թե՛ ԱՄՆ-ի նախագահի կողմից հայտարարվում էր Թեհրանում իշխանության տապալումը կամ իրենց եզրույթով՝ «վարչախմբի փոփոխությունը»։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Պարադոքս է, բայց փաստ, որ վերջին ընտրություններից հետո հենց Իսրայելում և ԱՄՆ-ում է ինչ-որ առումով տեղի ունեցել փաստացի իշխանափոխություն՝ առաջինում կառավարություն կազմելու հանձնարարական է ստացել գործող վարչապետի քաղաքական ախոյանը, իսկ երկրորդում՝ գործող նախագահի կուսակցության մրցակից քաղաքական ուժը վերցրել է խորհրդարանի երկու պալատների աթոռների մեծամասնությունը։

Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր, բայց այս ամենի համար նախ պետք է աներեր կամք և ստեղծագործ միտք ու քրտնաջան աշխատանք, այլ ոչ թե պարտվողականության քարոզ»,-գրել է նա։