Կուբան կարող է լինել հաջորդ թիրшխը Իրանից հետո․ Լուկաշենկո
Կուբան կարող է լինել հաջորդ թիրախը Իրանից հետո, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Նայեք Վենեսուելային. նախագահ Մադուրոյի առևանգումը։ Ինչո՞ւ։ Ինչ-որ մեկին նավթ է պետք։
Բոլոր խնդիրները, այդ թվում՝ նավթի հետ կապվածները, կարող էին լուծվել առանց այս աբսուրդի, առանց նախագահին գերեվարելու։ Սա ամոթ է ժամանակակից աշխարհի համար։
Լավ, այդպիսին է մեր՝ նախագահներիս ճակատագիրը։ Բայց ինչի համար էր մեղավոր նրա կինը։
Ինչո՞ւ ռմբակոծել երկիրը և սպանել նրա գերագույն առաջնորդին իր ընտանիքի հետ միասին։ Պատճառը կրկին նույնն է. Իրանը հարուստ է բնական պաշարներով։ Հաջորդը Կուբան է»,-նշել է նա։














