Իմաստ չունի Պուտինին Կիև հրավիրելը, ինչպես որ ինձ՝ Մոսկվա․ Զելենսկի
Իմաստ չունի Պուտինին Կիև հրավիրելը, ինչպես որ ինձ՝ Մոսկվա հրավիրելը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք հասկանում ենք այս խաղը, դա անհույս է: Սա կլինի շատ պաշտոնական չոր խոսակցություն հեռախոսով, որտեղ ես նորից կլսեմ «պատմական դասախոսություն» Ռուսաստանի Դաշնության ղեկավարից, և ոչ թե իրական քայլեր, թե ինչպես կարելի է իրականում վերջ տալ պատերազմին»,-ասել է Զելենսկին։
Նա հայտնել է, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի միջև բանակցությունները տեղի կունենան վաղը Բրյուսելում։
Նրա խոսքով՝ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Ուկրաինայի վերակառուցման փաթեթներն ու անվտանգության երաշխիքները։














