Կարևոր է, որ Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար․ Զելենսկի
Նրանց հետ ընկերանալը հնարավոր կլինի, եթե նրանք պատրաստ լինեն որոշակի քայլեր ձեռնարկել։ Կարևոր է, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ խոսելով Ռուսաստանի մասին։
«Մենք չենք կարող պարզապես ներել նրանց՝ ասելով. «Այո, դուք վատ բան եք արել»։ Ոչ։ Սա միայն որևէ վատ արարքի մասին չէ։ Եվ ես վստահ չեմ, որ այս հարցը կլուծվի այն սերնդի կողմից, որին մենք պատկանում ենք»,-նշել է նա։














