Կարևոր է, որ «Կամավորների կոալիցիայի» այսօրվա հանդիպումը և պետությունների ղեկավարների հետ երկկողմ բանակցությունները կոնկրետ արդյունքներ տան․ Զելենսկի

18:54 • 19.11.26

Մենք քննարկեցինք հիմնական հարցերն ու կարիքները՝ ռուսական «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի և հրթիռների դեմ պայքարը, էներգետիկայի և ենթակառուցվածքների պաշտպանությունը, ինչպես նաև մեր դիվանագիտական ​​գործունեությունը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ խոսելով այսօր կայացած «Կամավորների կոալիցիայի» հանդիպման մասին։

«Կարևոր է, որ «Կամավորների կոալիցիայի» այսօրվա հանդիպումը և պետությունների ղեկավարների հետ երկկողմ բանակցությունները կոնկրետ արդյունքներ տան։ Կլինի ավելի շատ աջակցություն»,-նշել է նա։