Ջենսեն Հուանգը պատրաստ է վերադառնալ Nvidia-ի գործադիր տնօրենի պաշտոնին, եթե տնօրենների խորհուրդը դիմի իրեն
Ջենսեն Հուանգը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Nvidia-ի գործադիր տնօրենի պաշտոնին, եթե տնօրենների խորհուրդը դիմի իրեն։
«Եթե տնօրենների խորհուրդը որոշի, որ իմ վերադարձը բխում է մեր բաժնետերերի, աշխատակիցների, ընկերության և Ամերիկայի շահերից, ես սիրով կարձագանքեմ այդ խնդրանքին»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ պաշտոնը լքելուց հետո Nvidia-ի բազմաթիվ աշխատակիցներ, ներդրողներ, բիզնես գործընկերներ և հաճախորդներ խնդրել են իրեն վերադառնալ գլխավոր տնօրենի պաշտոնին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ NVIDIA-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել լրտեսական սկանդալից հետո։
Ընկերության տնօրենների խորհուրդը նոր գլխավոր տնօրեն է որոնում։ Մինչ այդ նրա պարտականությունները կկատարի գործադիր փոխնախագահ և ֆինանսական տնօրեն Քոլեթ Քրեսը:












