Ադրբեջանցին կրակելnվ սպանելnւ դիտավորություն չի ունեցել. ինքը երեխաների ձեռքից հեռախոսը վերցնում է, նստեցնում է երեխաներին և ժամերով իրենց չի վնասnւմ. ՔԿ նախագահ

17:21 • 03.11.26

Ադրբեջանցին կրակելnվ սպանելnւ դիտավորություն չի ունեցել. ինքը երեխաների ձեռքից հեռախոսը վերցնում է, նստեցնում է երեխաներին և ժամերով իրենց չի վնասnւմ, ասել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը:

Նա հավելել է, որ այդ դեպքով ԱԺ-ում փակ հանդիպում է տեղի ունենալու: Ադրբեջանցին ցուցմունք է տվել, բովանդակությունը ամբողջությամբ ներկայացնել չի կարող, բայց կարող է նշել, որ ամբողջությամբ մատնանշել է վայրը, դեպքը, տեղանքը: 

«Ինքը մառախուղի պատճառով մոլորվել է: Միայն կարող եմ ասել, որ ադրբեջանցին կրակելով սպանելու դիտավորություն չի ունեցել: Պետք է փաստերը գնահատենք: Ասենք, անձը մոլորվելու արդյունքում քայլելով մոտենում է տանը, քարով կոտրում է ապակին և սոված է լինում, ճաշ է սարքում, փոխվում է, երեխաները մտնում են տուն , ինքը երեխաների ձեռքից հեռախոսը վերցնում է, նստեցնում է երեխաներին և ժամերով իրենց չի վնասում»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ադրբեջանցին ներխուժել է Շաքի բնակավայր, վիրավորել Անի Ավետիսյանին և իր որդուն: