Հայկ Սարգսյանի մասով Հակակոռուպցիոն կոմիտեն ՔԿ նյութեր է ուղարկել, որը կապված է կոռուպցիայի հետ

16:47 • 03.11.26

ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի մասով Հակակոռուպցիոն կոմիտեն Քննչական կոմիտե նյութեր է ուղարկել, որը կապված է կոռուպցիայի հետ:

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։