Զինծառայողների ինքնասպանnւթյան պատճառ է դարձել որոշակի սեկտшյի հարելը. անձի վրա հայտնաբերվել է նման հակման մասին վկայող դաջվածք. ՔԿ նախագահ

15:21 • 03.11.26

Զինծառայողների ինքնասպանության պատճառ է դարձել որոշակի սեկտայի հարելը, ԱԺ-ում ասել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ նշելով, որ անձի վրա հայտնաբերվել է նման հակման մասին վկայող դաջվածք:

Նա նաև նշել է, որ պատրաստվում է նամակ ուղարկել ԱԱԾ:

«Հիմա այս վերջին օրինակով անձի վրա դաջվածքներ են եղել, որը հոգեբանները ասում են, որ հենց ինքնասպանության հակված անձինք են նման դաջվածքներ անում, և սա ազգային անվտանգության խնդիր է։ Բայց բոլոր դեպքերի մասին չէ խոսքը, մի քանի այսպիսի դեպքեր արդեն ունենք»,–ասել է նա: