Ավանդական կարատե․ Մարատ Հարությունյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

14:30 • 03.11.26

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած ավանդական կարատեի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարատ Հարությունյանը արծաթե մեդալ է նվաճել անհատական Ջիյու կումիտե մրցաձևում։ Անհատական Կո-գո կումիտե մրցաձևում Հարությունյանն արժանացել է բրոնզե պարգևի։ Հայտնում է Sportmedia.am-ը:

Հիշեցնենք, որ թիմային կատա մրցաձևում բրոնզե մեդալ էին նվաճել Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը։

Էրիկ Հովսեփյանը բրոնզե մեդալ էր նվաճել անհատական կատա մրցաձևում։