Սուրեն Պապիկյանը և Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր (տեսանյութ)

11:23 • 03.11.26

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է  Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլիի հետ։

Այս մասին գրել է նախարար Սուրեն Պապիկյանը: 

«Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր»,- գրել է նա։

Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր։